Ներքին 1 տարի առաջ - 12:00 06-08-2025

«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման առաջարկ

«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման առաջարկ․

1․Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում բոլոր գերիներին, պահվող անձանց՝ դադարեցնելով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։

2․ Միմյանց քաղաքացիների, այդ թվում արցախցիների, դեմ ցանկացած քրեական հետապնդումից և վարչական ու քաղաքացիական հայցերից փոխադարձ հրաժարում մինչև այժմ տեղի ունեցած իրադարձությունների մասով։

3․ Ադրբեջանի զինված ուժերը անմիջապես դուրս են գալիս Հայաստանի տարածքներից։

4․ Սահմանազատման գործընթացը ավարտվում է առավելագույնը 3 տարվա ընթացքում՝ ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում առկա սկզբունքների և մոտեցումների հիման վրա։

5․ Երկու երկրների պետական պաշտոնյանների կողմից և հանրային միջավայրում փոխադարձ ատելության բացառում։

6․ Երկու երկրների կողմից նախկինում ստորագրած փաստաթղթերում առկա փոխադարձ պարտավորությունների դադարում։

7․ Նախկին ԼՂԻՄ-ի շրջանի սահմանով և տարածքում «միջազգային խաղաղապահ ուժերի» անժամկետ տեղակայում՝ Արցախ հայ բնակչության վերադարձի և անվտանգության ապահովման նպատակով։

8․ Հայաստանի և Արցախի միջև անխափան կապի ապահովում «միջազգային խաղաղապահ ուժերի» միջոցով՝ հումանիտար աջակցության նպատակով։

9․ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների բացում՝ այդ թվում երկաթուղային ճանապարհների ինտեգրում երկու երկրներում գործող առկա երկաթուղային ցանցերին՝ երկու երկրների ինքիշխանության և իրավազորության սկզբունքով։

10․ 20 տարի ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների և բեռների տարանցիկ տեղափոխման համար փոխադարձ վճարների գանձման բացակայություն։

11․ Երկու երկրների քաղաքացիների և բեռների տեղափոխման ժամանակ «միջազգային աջակցող խմբի» ուղեկցում մյուս երկրի տարածքում։

12․ Միջազգային խաղաղապահ ուժերը և աջակցող խումբը ստեղծվում է ԱՄՆ նախաձեռնությամբ և կառավարմամբ, որոնց անդամակցող այլ երկրների առկայությունը տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com