Ներքին 1 տարի առաջ - 17:52 05-08-2025

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն և Ջրային կոմիտեն կկատարեն շուրջ 11 միլիարդ դրամի ներդրումներ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի միջև սույն թվականի հուլիսի 16-ին ստորագրված համաձայնագրով Վարձակալության պայմանագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ ներդրումներ կատարելու պարտավորությունների ընդլայնման վերաբերյալ։

Համաձայնագրով նախատեսվում է 2025-2026 թվականներին իրականացնել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով։

Ներդրումները կիրականացվեն համատեղ ուժերով (Վարձատուի՝ պայմանագրով նախատեսված տարեկան վարձավճարի և Վարձակալի՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի միջոցներով), ապահովելով Երևան քաղաքի և հարակից համայնքների ներքին ցանցերի մասնակի հիմնանորոգում, որի հետևանքով ջրի ընդհանուր կորուստների կրճատման արդյունքում ջրամատակարարման ցանցում կլրացվի ևս 270 լ/վ ջուր։

Այս ներդրումները՝ վերջին տարիներին օրհասկան դարձած ջրաղբյուրների նվազեցման ֆոնին, հնարավորինս կլրացնեն ջրամատակարարման պակասող ջրաքանակները։
Ծրագրերը կիրականացվեն 2025-2026 թվականներին։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com