Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:22 05-08-2025

Հերթական շահախարդախությունը. այս անգամ ՀայՓոստ-Երևանի քաղաքապետարան տանդեմի կողմից

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերթական շահախարդախություն. այս անգամ ՀայՓոստ-Երևանի քաղաքապետարան տանդեմի կողմից:
Որոշել եք աղբահանության համար վճարե՞լ: Նախ` ոչ բոլոր վճարման հարթակներն են ընդունում վճարը: Ընդունողներից մեկը ՀայՓոստն է: Սակայն, վերջինս միջնորդավճար է գանձում 1000 դրամից ավելի վճարման դեպքում:

Այսինքն, եթե ձեր բնակարանի (տան, տարածքի) աղբահանության ամսական վճարը կազմում է, օրինակ` 1010 դրամ, ապա դուք ստիպված եք ՀայՓոստ-ին վճարել 300 դրամ ավելի գումար` 1310 դրամ:

Եթե ձեր բնակարանի (տան, տարածքի) աղբահանության ամսական վճարը 1000 դրամից պակաս է և դուք որոշել եք միանգամից մի քանի ամսվա համար վճարել, ապա ստիպված կլինեք միջնորդավճար վճարել:
Այսպիսով, իրականացվում է ամեն հնարավորը քաղաքացիներին անհարմարություն պատճառելու և վերջիններիս ֆինանսապես ծանրաբեռնելու համար:

Աղբահանության վճարն ընդգրկված է «կոմունալ վճարումներ»-ի ցանկում: Այդ դեպքում, ինչու՞ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վճարման դեպքում միջնորդավճար չկա, իսկ աղբահանության դեպքում կա:
Կարծում եմ` աղբահանության վճարման դեպքում գանձվող միջնորդավճարը ՀայՓոստ-Երևանի քաղաքապետարան անդրկուլիսյան պայմանավորվածության արդյունք է»։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց