Մամուլ 11 ամիս առաջ - 08:38 05-08-2025

Մրցույթը չհաղթահարածը պաշտոնյա է դարձել, հիմա էլ բարեվարքություն է խախտում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական առողջապահության գործակալության պետ Սամվել Խարազյանը այս տարվա հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը մի տարօրինակ գրառմամբ է հանդես եկել, որի առիթով հասարակական կազմակերպություններից մեկը դիմել է ԱՆ գլխավոր քարտուղարին` պահանջելով ծառայողական քննություն սկսել քաղծառայողի բարեվարքությունը ստուգելու պահանջով: Պետական պաշտոնյան գրել է. «Բրիտանացի գիտնականները բացահայտել են նոր վիրուսային հիվանդության արագ մուտացվող տեսակ՝ տնօրենացավ կամ նույն ինքը ղեկավարացավ։ Չնայած թվում էր, թե դրա տարածումը կանխվել էր դեռ 2018 թ․-ի ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո, բայց արի ու տես, որ այն մուտացվել է եւ ի հայտ եկել նոր շտամներով։ Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է իր ողջ գործիքակազմը վիրուսի դեմն առնելու համար, հիմնականում որպես արդյունավետ միջոց են ծառայում հակաճիճվային դեղերը»: «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին` հայտնելով, որ պաշտոնյան «Գրառմամբ խախտել է քաղծառայողի բարեվարքության կանոնները: Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ քաղծառայողների էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցել ծառայողական քննություն` քաղծառայողի ծառայողական բարեվարքության և գործունեությանն առնչվող աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրության նպատակով»: Կարճ ասած՝ պաշտոնյայի անհարիր վարքագիծը քննելու հարցը կախված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի բարեհաճությունից: Հիշեցնենք, որ սա այն նույն Սամվել Խարազյանն է, որը, ըստ «Հրապարակի», եղել է նախարար Անահիտ Ավանեսյանի` ՊԱԳ-ի նոր տնօրենի թեկնածուն և չի կարողացել հաղթահարել Պետական առողջապահական գործակալության տնօրենի համար հայտարարված մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը: Այն, ի դեպ, կազմված է եղել մրցույթի մասնակիցներին նախօրոք տրամադրվող եւ հիմնականում առողջապահությանը վերաբերող իրավական ակտերի մասին հարցերից։ Հիշեցնենք նաև, որ 2016 թվականին Խարազյանն ազատվել է աշխատանքից կոռուպցիոն սկանդալի հետեւանքով։ Ի թիվս այլ պաշտոնյաների՝ նա մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար` անվճար հատկացվող առողջարանային բուժօգնության ուղեգրերը կեղծելու գործով։ Քրեական գործը, սակայն, քննությունից հետո կարճվել է»։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է