Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:55 04-08-2025

Հայ ժողովրդին չի կարելի թերագնահատել. գործող իշխանությունը միշտ արել է այդ սխալը և հատուցել իշխանության կորստով

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների կայացվածության հետ կապված խնդիրներից մեկն այն է, որ իշխանություններն ավանդականորեն թերագնահատում են ժողովրդին…

Այո, բոլորն էլ մարդ են և ունեն մարդկային թուլություններ, այո, երբ հայտնվում ես իշխանական բուրգի ամենագագաթին, իսկ կողքիդ էլ սահմանային չափն անցնում է շահամոլ քծնողների քանակությունը, բոլորն էլ կարող են գլխապտույտ ունենալ, բայց… ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ:

Մեր նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը միշտ արել է այդ սխալը, արել է և… հատուցել է դրա համար իշխանության կորստով:

ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, քաղաքականությունում ազնվությունը քիչ տեղ ունի, հասկանում եմ, միշտ էլ գայթակղիչ է ճշմարտությունը մի քիչ խեղելով, մի բան ավել ասելով կամ չասելով որոշակիորեն անհեռատես, քեզ հավատալու հակված մարդկանց մոտ կարճաժամկետ արդյունք ստանալ, օվացիաներ և լայքեր պոկել, ժամանակ շահել, բայց… դա նման է ընդամենը միայն նրան, որ իրական հիվանդության ցավից տառապող մարդուն ցավազրկող տաս՝ կարճաժամկետ մի լուծում, որը, մանավանդ, ամեն անգամվա հետ ավելի ու ավելի քիչ է գործելու:

Հիմա ասածս ինչ է՝ ըստ իս Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների կայացվածության խնդիրներից մեկն այն է, որ իշխանություններն ավանդականորեն թերագնահատում են ժողովրդին՝ վերջին 30 տարվա իշխանություններից յուրաքանչյուրին թվացել է, թե ինքը հաջողությամբ մանիպուլացնում է, ընդ որում պալատական շահամոլ շողոքորթների հոծ խմբի առկայությունն էլ միայն ուժեղացնում է այդ տպավորությունը, բայց ժողովուրդը այդ խումբը չէ, ՀԱՅԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԽԵԼՈՔ ԱՆՀԱՏՆԵՐ ԵՆ և, որպես կանոն, լավ են տեսնում իրենց շահերը, իրենց լավն ու վատը:

Պետական կառավարման և քաղաքականության մեջ իդեալական ազնվություն չի եղել և չի էլ լինի, դա ուտոպիա է, բայց… պետք չէ թերագնահատել հայ ժողովրդին, այդ սխալի համար հատուցել են նախորդ երեք իշխանությունները և արդյունքն օրինաչափ է՝ թերագնահատեցի՞ր, կկորցնես իշխանությունը…

Ժողովրդի հետ պետք է ողջամիտ ազնիվ լինել, հակառակ դեպքում՝ կհատուցես, ժողովրդին, հատկապես հայ ժողովրդին, չի կարելի թերագնահատել՝ կհատուցես»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ