Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 16:00 02-08-2025

Ասում են` փող չկա ու 37․000 դոլա՞ր են տալիս Լոպեսի ուտելուն․ հարցում

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից․ կառավարությունը որոշել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023-ին տապալված համերգի 6 միլիոն դոլարն ուղղել Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպմանը։
Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա սննդի համար հատկացվել է 37․000 դոլար, 15․000 դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա ուտելու համար 37․000 դոլար փող է հատկացվել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ ավելի լավ է այդ գումարն այս ճանապարհով ծախսել, քան դնել իշխանականների գրպանը։

«Այո, ամեն ինչը նորմալ է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նայած, թե որ տեսանկյունից ես նայում։

«Նայած, որ կողմից նայես։ Մի կողմից մարդկանց համար ուրախություն են անում, մյուս կողմից էլ փող չկա ու անում են։ Պիտի մեջ- մեջ անեին ուտեին, պիտի մեկի գրպանը գնար»,- նշեց նա։

«Ոնց կարա նորմալ լինի», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում