Ներքին 1 տարի առաջ - 18:31 01-08-2025

Տոմսերը չեն կորել. «Telcell»-ը պարզաբանում է

Telcell-ը պարզաբանում է.

«Մամուլում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի «Telcell-ը չի անջատել Երևանի հասարակական տրանսպորտով երթևեկելու համար թղթետոմսեր տրամադրելու ծրագիրը։

Արդյունքում, անտեղյակության պատճառով որոշ քաղաքացիներ վճարել են գումարը տերմինալի միջոցով (սովորությունից դրդված), բայց ստացել են «տոմսեր» առանց QR կոդի՝ գործնականում կորցնելով գումար»։

Հայտնում ենք, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ «Ուղետոմս» բաժնում «Մեկանգամյա» անվամբ կոճակը փոխարինվել է «QR դրամապանակին», որը սեղմելուց հետո տերմինալի էկրանի վրա երևացել է նախազգուշացնող տեքստ, ըստ որի՝ «քանի որ թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից, այսուհետ կտրամադրվի էլեկտրոնային QR ուղետոմս, որը կստանաք այն Telcell Wallet-ին, որի հեռախոսահամարը մուտքագրեք»։

Ուղևորներն, առանց կարդալու այդ գրությունն անցել են հաջորդ քայլին և ձեռք են բերել տոմս, որն ուղարկվել է իրենց կողմից հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet-ին։

Տեղեկացնում ենք, որ այդ տոմսերը չեն կորել և ուղևորները դրանք կարող են գտնել իրենց հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet դրամապանակի «Տրանսպորտ» բաժնում։ Իսկ ովքեր սխալ հեռախոսահամար են հավաքել, կարող են դիմել «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության զանգերի կենտրոն՝ 8830 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ