Ներքին 3 տարի առաջ - 14:12 04-05-2023

Կարող եք տոմսերը գնել, բայց ինչ կլինի վաղը, չենք կարող նշել. չվերթները դեռ չեն հետաձգվել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը երրորդ ուղղությամբ շարժվող հայկական թռիչքների համար՝ ի պատասխան անցյալ շաբաթ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացման:

Այսօր Oragir.News-ը հետաքրքրվեց մի քանի ավիաընկերություններից, թե Թուրքիայի օդային սահմանի փակումով պայմանավորված կան ուղղություններ, որոնց թռիչքները հետաձգվել են, կան ուղևորներ, ովքեր հետ են վերադարձրել ավիատոմսը։

FlyOne Armenia ընկերությունից մեզ հայտնեցին, որ ինչ-որ փոփոխություններ չեն եղել գրաֆիկում։ «Այս պահի դրությամբ օդային սահմանի հետ կապված խնդիր չունենք, բայց երբ ուղևորների մոտ ցանկություն է լինում, մենք կատարում ենք թռիչքի տոմսերի գումարի վերադարձ, կամ փոխում ենք տոմսերը։

Մենք այս պահին խնդիրներ չունենք թռիչքների հետ կապված, այս պահի դրությամբ կարող եք տոմսերը գնել, բայց ինչ կլինի վաղը, չենք կարող նշել»,- պատասխանեցին FlyOne Armenia-ից։

Shirak Avia-ից էլ ստացանք գրեթե նույնաբովանդաակ պատասխան, նշեցին, որ ոչ մի թռիչք այդ ուղղությամբ դեռ չի չեղարկվել, փոփոխություններ չի կատարվել։ Ճշտող հարցին, թե ինչպես է կատարվում թռիչքը, երբ Թուրքայի օդային սահմանը փակ է՝ պատասխանեցին, որ կոմերցիոն գաղտնիք է և պատասխանել չեն կարող։

Fly Arna ընկերությունը նույնպես ինչ-որ փոփոխություն և չեղարկում չի կատարել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը