Ներքին 1 տարի առաջ - 18:03 01-08-2025

Մի շարք ակցիաներ` տրանսպորտից օգտվողների համար

«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետրիական ընկերությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից օգտվողների համար նախատեսել է մի շարք ակցիաներ։ Առաջին հերթին ուզում ենք տեղեկացնել, որ այն ուղևորները, ովքեր մինչև օգոստոսի 1-ը թղթային ուղետոմսեր գնելիս օգտվել են Telcell տերմինալներից, այսուհետ նրանք նույնպես կարող են Telcell տերմինալներից գնել ուղետոմսեր՝ այս դեպքում արդեն էլեկտրոնային տոմսը կփոխանցվի ուղևորի հեռախոսում ներբեռնված Telcell Wallet-ին։

Ի դեպ, այս պարագայում օգտատերի նույնականացումը պարտադիր չէ։ Ներկայումս «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության կողմից գործում են հետևյալ ակցիաները․

Գնի՛ր Telcell տերմինալից տրանսպորտային քարտ, ստացի՛ր 3 ուղետոմս նվեր

Օգոստոսի 1-ից 15-ը գնելով տրանսպորտային քարտ՝ կստանաք նվեր 3 ուղետոմս։ 2 ուղետոմս կարող եք ստանալ ցանկացած Telcell Wallet-ի հեռախոսահամարին՝ անգամ չնույնականացված։

Անհրաժեշտ է պարզապես քարտի գնման ժամանակ մուտքագրել այն հեռախոսահամարը, որին ուզում եք փոխանցել 2 էլեկտրոնային նվեր տոմսը։ Եթե դեռ չունեք Telcell Wallet դրամապանակ, պարզապես ներբեռնեք և մուտք գործեք հավելված՝ նվեր տոմսերը լինելու են հավելվածի Տրանսպորտ բաժնում։

Ուղետոմսերը վավեր են 3 օր։ Ակցիան գործում է միայն Telcell տերմինալներից ձեռբ բերված քարտերի համար։

Ի դեպ, տրանսպորտային քարտ ձեռք բերելիս ևս 1 ուղետոմս առկա կլինի տրանսպորտային քարտի վրա։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին ուղետոմսերը կարելի է փոխանցել միայն մեկ անգամ։

1 = 4

Հուլիսի 15-ից սեպտեմբերի 10-ը գնի՛ր Telcell Wallet-ում 1 ուղետոմս, ստացի՛ր 3-ը նվեր։ Ակցիան գործում է միայն առաջին գնման դեպքում։

10% քեշբեք

Օգոստոսի 1-ից 15-ը գնելով 10 ուղետոմսի փաթեթ Telcell Wallet-ով կստանաք 10% քեշբեք՝ Telcell Wallet-ի ձեր հաշվին։ Ակցիան գործում է Telcell Wallet-ի բոլոր օգտատերերի համար միայն մեկ անգամ։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ