Ներքին 4 տարի առաջ - 13:44 03-05-2022

Մարզերի մի շարք քաղաքներում անհնազանդության ակցիաներ են

Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Ալավերդի, Ապարան, Սպիտակ, Մասիս և Գյումրի քաղաքներում, քիչ առաջ այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ փակ են Երևան-Սևան և Երևան-Արարատ ճանապարհները, նաեւ Ալավերդիում Մ6 մայրուղին:

Սաղաթելյանի խոսքով՝ ակցիաները կդադարեցվեն 16.00-ին, որից հետո՝ ժամը 19.00-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաքը։

Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել