Ներքին 1 տարի առաջ - 17:05 01-08-2025

Ինչպես Եվրոպայում հյուրատուն ձեռք բերել՝ «առանց ավելորդ ջանքերի»․ իրականությո՞ւն, թե՞ խարդախություն

Սոցիալական տարբեր հարթակներում (ինստագրամ, ֆեյսբուք, Տիկ-Տոկ) տևական ժամանակ է գովազդի հոլովակ է «պտտվում», որի առաջարկներն ու պայմաններն առաջին հայացքից շատ գայթակղիչ են։

Հոլովակը եվրոպական երկրներում հյուրատուն ձեռք բերելու գովազդ է։ Առաջարկվում է՝ ոչ շատ մեծ ներդրում կատարելով, դառնալ հյուրատան՝ կա՛մ սեփականատեր, կա՛մ համասեփականատեր։

Տարօրինակ է, բայց գովազդային հոլովակի տակ մեկնաբանություններ թողնող քաղաքացիների հարցերը մեծամասամբ անպատասխան են մնում, իսկ լավագույն դեպքում՝ պատասխանը հետևյալն է․ «գրեք հաղորդագրություն՝ ես կպատասխանեմ»։

Ըստ մեկանբանությունների՝ քաղաքացիները թերահավատորեն են մոտենում «առանց ավելորդ ջանքերի հյուրատուն և կայուն շահույթ» ստանալու հայտարարությանը։

Այդ իսկ պատճառով Oragir.News-ը տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանին խնդրեց կարծիք հայտնել գովազդի վերաբերյալ։

«Նայելով, բան ասել չեմ կարող։ Կարող է իրական լինի, կարող է՝ ոչ։ Էսպիսի բիզնեսի ձև կա․ խոսել է պետք, հասկանալ․․․»,- ասաց նա։

Oragir.News-ի թղթակիցը անձնական հաղորդագրություն ուղարկեց, ցանկանալով որոշ մանրամասներ ճշտել սոցիալական հարթակներում այս գովազդը պտտողի հետ։

Երեք օր սպասելոց հետո, ֆեյսբուքյան բիզնես էջում նշված հեռախոսահամարով կապ հաստատեցինք։ Մեզ հետ զրուցող «Միջազգային կայունության հարթակ» կոչվող ընկերության մարկետինգի մասնագետ Լիպարիտ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք շա՞տ մարդիկ են միացել, դարձել սեփականատեր կամ համասեփականատեր։

Պատասխանեց, որ հիմնականում միանում են անհատներ, ովքեր ուզում են ունենալ իրենց պասիվ եկամուտը։

Ի՞նչ ասել է՝ պասիվ եկամուտ, և ի՞նչ պայմաններ են առաջարկվում սեփականատեր և համասեփականատեր դարձող անհատներին։

«Տարբերությունը հետևյալն է․ եթե սեփականատեր եք դառնում՝ ամբողջովին հյուրատուն եք ձեռք բերում, ամբողջը ձևակերպվում է ձեր անունով, սակայն պայամանագրի համաձայն, աշխատեցնում է կազմակերպությունը։ Այսինքն՝ դուք չեք զբաղվում մանր-մունր խնդիրներով, հյուրեր գտնելու գործընթացով, մաքրման և վերանորոգման հարցերով։

Պարզապես՝ կազմակերպությունը տալիս է ձեր եկամուտը, որը նշված է պայմանագրի մեջ։ Միջին եկամուտը փոքր տնակների դեպքում՝ ամսական 800-1000 դոլար է»,- ներկայացրեց մեր զրուցակիցը, տեղեկացնելով, որ կազմակերպությունը Հայաստանում ունի 1700 գործընկեր, նրանց մի մասը սեփականատեր է, մի մասը՝ համասեփականատեր։

Ընդ որում, ամբողջական տնակների արժեքը՝ պատրաստի վիճակում՝ գույքով, տեխնիկայով, 53 հազար դոլար է։

Հարցին, թե ո՞ր բանկերով են կատարվում դրամական փոխանցումները, Լիպարիտ Զաքարյանն ասաց, որ բանկն էական չէ, սակայն գոյություն ունի կարգ․

«Եթե դուք համասեփականատեր եք դառնում, ապա դոլարով պետք է փոխանցում կատարեք, որովհետև միջազգային ընեկերություն է սա։ Գումարի մուտքը կազմակերպելու համար կան համապատասխան օնլայն հարթակներ, որտեղ ձեր դրամը կարող եք փոխարինել թվային դոլարով, որը կոչվում է USD/PLN»։

Տեղեկացանք նաև, որ ընկերությունը գործում է 65 երկրում, այդ թվում՝ Վրաստանում և Ռուսաստանում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի