Արտաքին 11 ամիս առաջ - 23:25 30-07-2025

Պաղեստինի վերաբերյալ վերջնական փաստաթուղթն ընդունվել է 17 երկրների կողմից

Առնվազն 17 երկիր, Եվրամիությունը և Արաբական պետությունների լիգան ընդունել են Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի կողմից նախաձեռնված Պաղեստինի հարցի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարխան ալ Սաուդը։

«Սաուդյան Արաբիայի Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Պաղեստինի հարցի կարգավորման և երկու պետությունների լուծման իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի աշխատանքային խմբերին մասնակցող հիմնական պետությունների՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Կանադայի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Ինդոնեզիայի Հանրապետության, Իռլանդիայի, Իտալիայի Հանրապետության, Ճապոնիայի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Մեքսիկայի Միացյալ Նահանգների, Նորվեգիայի Թագավորության, Կատարի Պետության, Սենեգալի Հանրապետության, Իսպանիայի Թագավորության, Թուրքիայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, ինչպես նաև Եվրամիության և Արաբական պետությունների լիգայի անունից ուրախ եմ հայտարարել համաժողովի եզրափակիչ փաստաթղթի ընդունման մասին»,- ասել է նախարարը։

Արքայազնի խոսքով, փաստաթուղթը պարունակում է Պաղեստինի հարցի լուծման համապարփակ առաջարկներ՝ մի շարք քաղաքական, տնտեսական, մարդասիրական և իրավական միջոցառումների իրականացման միջոցով։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կոչ է արել մյուս երկրներին աջակցել այս փաստաթղթին մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ավարտը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը