Ներքին 3 տարի առաջ - 00:48 14-10-2022

Տելեգրամ ալիքներում շրջանառվող ոչ պաշտոնական փաստաթուղթն իրականությանը մոտ է․ փորձագետ

Տելեգրամյան Силовики ալիքում տարածված փաստաթուղթը պաշտոնական չէ, սակայն, ընդհանուր առմամբ, իրականությանը բավականին մոտ փաստաթուղթ է։ Oragir.news-ին այս մասին հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը։

«Ես, իհարկե, չեմ կարող պնդել, որ դա հենց այն փաստաթուղթն է, որի շուրջ կողմերը բանակցում են»,- ասաց նա։

Հաշվի առնելով տարածված փաստաթղթի շուրջ ծավալված քննարկումները՝ մասնագետն, այնուամենայնիվ, պարզաբանեց․ «Այստեղ Հայաստանն իր վրա որևէ պարտավորություն չի վերցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված։ Դա, ըստ էության, այն քաղաքականության արգասիքն է, ըստ որի՝ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է՝ իր խաղաղապահ կոնտիգենտով։ Արցախի ապագան, ըստ էության, փորձում են տեսնել այդ ամենի ներքո։ Մեզ մտահոգող հիմնական խնդիրը կապված է Արցախի հետ։ Այս հարցում կա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ ՀՀ-ն 29,800 ք կմ է։ Ըստ էության՝ Արցախը դրա մեջ ներառված չէ, և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրաժարվում է խոսել Արցախի հետ կապված անվտանգային երաշխիքների մասին»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը շահագրգռված չէ Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել, որտեղ ՀՀ սահմանների հստակեցում է մտցվում։ «Ինքը կարողանում է առանց այդ հստակցման շարունակել ռազմական գործողությունները և նորանոր տարածքներ իր վերահսկողության տակ առնել։ Նրա նպատակներից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Այսպիսի քաղաքականություն վարող Ադրբեջանը սահմաններ հստակեցնող փաստաթուղթ բնականաբար չի ստորագրի»,- ասաց Սարոյանը։

Փորձագետը նաև համոզմունք հայտնեց, որ շրջանառվող փաստաթղթում ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի շահերին հարվածող կետեր կան։ Այս առումով, ըստ նրա, Ադրբեջանը ստիպված է գնալ նման բանակցությունների, քանի որ դա պարտադրում է միջազգային հանրությունը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում