Ներքին 10 ամիս առաջ - 17:50 29-07-2025

Ուժային կառույցների աշխատակիցները ազատման դիմումներ են գրում, որ չմասնակցեն Վեհարանի գրոհին

Նիկոլ Փաշինյանը դեռևս չի հրաժարվել Վեհարանը գրավելու իր ցանկությունից։ Ավելին` Փաշինյանը իր թիմակիցներին, թիմակիցների միջնորդությամբ նշանակված կադրերին կոչ է արել, որպեսզի ամեն պահի պատրաստ լինեն «ազատագրական պայքարին»։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից շատերը հայտարարել են, որ մասնակցելու են «ազատագրական շարժմանը», որը ղեկավարելու է անձամբ Փաշինյանը։

Աննա Հակոբյանի ազագական Վահագն Մկրտչյանը օրերս Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է, որ միանալու եմ, որովհետև կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը։

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն էլ էր ասել, որ միանալու է, Շիրակի մարզպետը ևս կմիանա։

Oragir.News-ի տեղեկություններով` Շիրակի մարզի բուժհաստատությունների, դպրոցների ՔՊ-ական տնօրեններին հրահանգ է իջեցվել, որ պատրաստ լինեն ու սպասեն հրամանի։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` ուժային կառույցների աշխատակիցները ազատման դիմումներ են գրում, որ չմասնակցեն Վեհարանի գրոհին։

Հայտնել էինք նաև, որ օրերս Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին ուղարկել էին Երևան։