Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:33 08-06-2022

Քննիչները զանգվածային դիմումներ են գրում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում, ՀՀ քննչական կոմիտեում եւ այլ ուժային կառույցներում քննիչների զգալի մասը սկսել է աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Իսկ ո՞րն է պատճառը։ Մենք տեղեկացանք, որ նրանց՝ դիմում գրելու պատճառն այլ աշխատանքի անցնելու ցանկությունն է։ Մասնավորապես, նրանցից շատերն ազատվելու դիմում են գրում, որպեսզի գնան Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատելու:
Ավելին՝ մարզային եւ վարչական շրջանների քննչական բաժինների պետերը եւ ոստիկանապետերն արդեն դիմել են, քննություն հանձնել, որպեսզի առավել բարձր աշխատավարձով Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի անցնեն: Ասել է թե՝ ուժային կառույցներից համատարած արտահոսք է սկսվել դեպի Հակակոռուպցիոն կոմիտե, եւ մյուս ուժային կառույցների ղեկավարները չգիտեն, թե թափուր մնացած աշխատատեղերը ինչպես համալրեն. մասնագետների սով է պետական համակարգում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան