Մամուլ 4 տարի առաջ - 08:56 26-01-2022

Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող նախկին պաշտոնյաների ճակատագիրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

2008 թվականի մարտի 1-ի երեւանյան արյունալի իրադարձությունները բացահայտելու խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը չի կատարում նաեւ իր այդ խոստումը: Դեռ 2018-ից հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով քրեական գործ հարուցեց նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնցից ոմանք կալանավորվեցին, ավելի ուշ ազատ արձակվեցին: Սակայն ինչպես 10 հոգու սպանությունները, այնպես էլ դրա հրամանը տվողները մինչ օրս չեն բացահայտվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ճակատագիրը, բայց ոչ թե մեղադրանքի, այլ վաղեմության ժամկետի հիմքով այդ քրեական գործերը կարճելու կամ դրանք դատարան ուղարկելու վերաբերյալ: Ասել է թե՝ առաջիկայում «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու գործերով որոշումներ են սպասվում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեին մեկնաբանության համար, որտեղից խոստացան պատասխանել մեր հարցին այսօր: Նկատենք, որ խիստ հավանական է՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալների գործերը նույն վաղեմության հիմքով կարճվեն դատարանում արդեն, այսինքն՝ ամեն դեպքում, «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվելու:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի