Թուրքիայի հյուսիս-արևմուտքում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 1700 մարդ, հաղորդում է 24KZ-ն։ Ավելի քան 3000 հեկտար տարածք ընդգրկած հրդեհների մարմանը մասնակցում է մոտ 2000 հրշեջ։ Reuters-ը հաղորդում է, որ իշխանությունները հրաhանգել են բնակչությանը տեղափոխել անվտանգ գոտիներ։
Թուրքիայում այս պահին կա հրդեհի մոտ 84 ակտիվ օջախ, որոնք բռնկվել են անոմալ շոգի պատճառով։ Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճան Ցելսիուսը։ Ավելի քան 300 տուն վնասվել և ավերվել է։
Իզմիր և Բիլեջիք նահանգները հայտարարվել են աղետի գոտիներ։ Անթալիա զբոսաշրջային քաղաքում տարհանում է իրականացվում։ Բնական աղետի հետևանքով մահացել է 14 մարդ, որոնցից 11-ը փրկարարներ և անտառտնտեսության աշխատողներ են։