Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:53 28-07-2025

Հարևան պետությունները կարկտաբեր ամպերն իրենց տարածքից ցրելով մեզ մոտ են ուղարկում․ քաղաքացին՝ Փաշինյանին

Հովիկ Վերանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Ի հակադրություն Ձեր այն հայտարարության, որ «տեղեր կան` մարդիկ գիտեն, որ ըտեղ ամեն տարի կարկուտա գալիս, գնում ապահովագրում են, տանում ինչ-որ բան են ցանում ու նստած սպասում են, որ կարկուտը գա` գնան ապահովագրությունն ստանան։ Ու տենց ամեն տարի»*, ես այգիներս ու դաշտերս ընտրել էի այնպիսի հատվածում, որտեղ վերջին 30-40 տարիներին կարկտային հոսանքներ չեն եղել։
Նախորդ տարիներին կարկուտը գյուղի այլ հատվածներում լուրջ ավերածություններա արել, բայց այն հատվածը, որտեղ նաև իմ դաշտերն են, գրեթե վնաս չի պատճառել։
Այդ ընտրությունը կատարել եմ իմ 8 տարվա գյուղատնտեսական փորձի, վերջին 30-40 տարիների օդերևույթաբանական քարտեզների ուսումնասիրության և ավագ սերնդին հարցումներ կատարելու արդյունքում։
Բայց այս տարի` հատկապես այդ հատվածներում, կարկուտն ու փոթորիկն ամեն ինչ հողին հավասարեցրին։

Իսկ գիտե՞ք ինչու.

Որովհետև Ձեր ղեկավարած կառավարությունը միայն ճառա ասում։
Որովհետև այս 7 տարիների ընթացքում որևէ լուրջ ու համակարգային լուծում իրականացնելու փոխարեն զբաղված եք լուծման շղարշ ստեղծելով ու PR-ով։
Որովհետև հարևան պետություններն ի համեմատ մեզ` ունեն բավականին զարգացած հակակարկտային համակարգեր և կարկտաբեր ամպերն իրենց տարածքից ցրելով մեզ մոտ են ուղարկում։

Ձեր անգործության ու անկարողության, Ձեր նախորդներից ոչնչով չտարբերվելու շարքը երկար կարող եմ շարունակել, բայց այդքան ժամանակ չունեմ (ամբողջը գրելու համար 1 ամիս պետքա), այսքանով կսահմանափակվեմ։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունից հետո ապահովագրականները հացահատիկի կարկուտից ապահովագրությունը հանեցին։
* Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեջբերել եմ կրճատումով, ամբողջական հայտարարությունը տեղադրում եմ մեկնաբանություններում։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
14:05 Փաշինյանը պատարագի է մասնակցել Սուրբ Աննա եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի