Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:21 26-02-2022

Պարտվում են այն ազգերը, պետությունները, որ հավատում են՝ թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել

Պարտվում և կոտորվում են այն ազգերն ու պետությունները, որոնք հավատում են, որ իրենց կոտորելու ու ոչնչացնելու եկող թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել, առևտուր անելու և լավ ապրելու մասին երազել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Պատերազմը վատ բան է, աղետ է, արհավիրք:

Պատերազմներ եղել են միշտ, կան հիմա և հաստատապես կլինեն նաև ապագայում՝ անկախ խաղաղ ապրելու երազանքներով տարված մարդկանց քանակից:

Պատերազմն է հաստատում խաղաղություն, սահմանում հաղթողին և պարտվողին, ձևավորում հակամարտող ուժերի միջև հավասարակշռություն, և վերջապես, սահմանում այն պայմաններն ու կանոնները, որոնց հիմքի վրա պետք է հաստատվի երկար սպասված խաղաղությունը:

Հաղթում են այն ազգերն ու պետությունները, որոնք հասկանում են այս պարզ իրողությունը և ձգտելով իրական խաղաղության մտնում են պատերազմի մեջ՝ իրենց պատմական հայրենիքում անվտանգ և բարեկեցիկ ապրելու իրավունքը ամրագրելու համար:

Իսկ պարտվում և կոտորվում են այն ազգերն ու պետությունները, որոնք հավատում են, որ իրենց կոտորելու ու ոչնչացնելու եկող թշնամու հետ կարելի է խաղաղություն քննարկել, առևտուր անելու և լավ ապրելու մասին երազել:

Համընդհանուր պատերազմական վիճակում, երբ խախտվել է ուժերի հավասարակշռությունը իսկ աշխարհի մեծերը գնում են առճակատման, խաղաղության մասին խոսելը սխալ է, անթույլատրելի, հանցավորության աստիճանի վտանգավոր:

3000 տարի գործել և ներկայումս շարունակում է գործել «ցանկանում ես խաղաղություն՝ ամեն օր պատրաստվիր պատերազմի» երկաթյա կանոնը, և հաղթում ու ապրելու իրավունք են ստանում այն պետությունները, որոնք հետևում են այս կանոնին, չեն դավաճանում ազգային շահերին, չեն դառնում գործիք օտար ուժերի ձեռքին և հանուն իշխանության պահպանման չեն խաբում սեփական ժողովրդին:

Մեզ պետք է ուժեղ բանակ, ամուր պետականություն, ազգային արժանապատվություն և երկաթյա կամք՝ մեր պայմաններով խաղաղություն հաստատելու և մեր պատմական Հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու համար:

Կեղծ խաղաղասիրությունը հանգեցնում է պետության ու պետականության կորստի, ցեղասպանության, գաղթի:

Մուրալով խաղաղություն չեն ստանում, տարածքներ հանձնելով թշնամու ախորժակը չեն բավարարում:

Կյանքը պայքար է, պայքարը՝ կյանք: Ուզում ե՞ս ապրել, պետք է պատրաստ լինես կռվի ու պայքարի»,֊գրել է Ղազինյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները