Արտաքին 10 ամիս առաջ - 23:42 27-07-2025

Գազայի հատվածում թերսնումը հասել է տագնապալի մակարդակի. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիրակի օրը նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում թերսնման մակարդակը հասնում է «տագնապալի մակարդակի»՝ ընդգծելով, որ օգնության մատակարարումների «դիտավորյալ արգելափակումը» լիովին կանխարգելելի էր և բազմաթիվ կյանքեր արժեցավ, հայտնում է AFP-ն։

«Գազայի հատվածում նկատվում է թերսնման վտանգավոր միտում, ինչի մասին է վկայում հուլիսին մահացության կտրուկ աճը»,- ասվում է ԱՀԿ-ի հայտարարության մեջ։

2025 թվականին թերսնման հետ կապված մահվան 74 գրանցված դեպքից 63-ը տեղի է ունեցել հուլիսին, այդ թվում՝ մինչև հինգ տարեկան 24 երեխա, հինգ տարեկանից բարձր մեկ երեխա և 38 մեծահասակ։

«Այս մարդկանցից շատերը մահացած են հայտարարվել բժշկական հաստատություններ ժամանելուն պես կամ մահացել են դրանից անմիջապես հետո, նրանց մարմինների վրա հայտնաբերվել են լուրջ հյուծվածության ակնհայտ նշաններ, – հայտարարել են ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունում։ – Ճգնաժամը դեռևս կարելի է լիովին կանխարգելել։ Սննդի, բժշկական և մարդասիրական օգնության լայնածավալ մատակարարումների դիտավորյալ արգելափակումն ու հետաձգումը բազմաթիվ կյանքեր արժեցան»։

Գազա քաղաքում մինչև հինգ տարեկան գրեթե յուրաքանչյուր հինգերորդ երեխան ներկայումս տառապում է սուր թերսնումից, հայտնել է ԱՀԿ-ն՝ հղում անելով Սնուցման կլաստերի իր գործընկերներին։

Գործակալությունն ընդգծել է, որ հունիսից ի վեր քաղաքում սուր թերսնումից տառապող վեցից 59 ամսական երեխաների թիվը եռապատկվել է, ինչը այն դարձնում է պաղեստինյան տարածքի ամենաշատ տուժած շրջանը

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ