Մամուլ 11 ամիս առաջ - 08:57 25-07-2025

Իջել է բլոգերների մակարդակին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ինքնիշխանության մասին լեգենդներ հյուսած իշխանավորները հենց իրենք էլ գործով հերքում են այդ լեգենդները։ Երեկ Հայաստանի ԱԺ նախագահը գրառում է արել, թե Մարգարիտա Սիմոնյանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին:

Խոսքը ռուսական «Ռաշա թըդեյ» պետական լրատվական գործակալության տնօրեն, պուտինյան պրոպագանդիստ Մարգարիտա Սիմոնյանի մասին է։ Անգամ իշխանական շրջանակներում էին տարակուսած՝ ինչպես է պետության երկրորդ պաշտոնյան, պառլամենտական համակարգի թիվ մեկ ներկայացուցչության մարմնի ղեկավարն իրեն թույլ տալիս «հավասարվել» պրոպագանդիստի հետ եւ նման գրառում անել, ինչը սովորաբար անում են ռոմանբաղդասարյանները կամ տարոնչախոյանները:

Չնայած Ալեն Սիմոնյանը փորձել է իբրեւ թե Մարգարիտա Սիմոնյանի «պորտը տեղը դնել»` գրելով. «Ռուսաստանում ներկայում գործող հրեշավոր կրկեսի եւս մեկ նողկալի արարած չի դադարում միջամտել մեր երկրի ինքնիշխան գործերին», բայց միայն այն, որ թիվ 1 քաղաքական մարմնի ղեկավարն իջել է բլոգերների մակարդակին, խոսում է այն մասին, որ մեր ինքնիշխանությունն ու անկախությունը 7 տարում գահավիժել են մինչեւ հատակը։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է