Մամուլ 11 ամիս առաջ - 08:47 25-07-2025

Ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման մասին համառոտ հայտարարությունից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը լռել է, փոխարենը իշխանականներն աշխուժացել են, թե դա հաղթանակ համարել չի կարելի` արբիտրաժային դատարանն ընդամենը հայցի ապահովման միջոց է կիրառել։

Բանն այն է, որ Ստոկհոլմի դատարանի որոշումը ժամանակավոր բնույթ ունի եւ կորցնում է ուժը, եթե 30 օրվա ընթացքում կողմերը չդիմեն հիմնական արբիտրաժային կազմավորմանը, կամ եթե մինչեւ 90-օրյա ժամանակահատվածում չհաստատվի վերջինիս իրավազորությունը։

Իշխանությունից շտապեցին հայտարարել, որ չեն կատարելու դատարանի որոշումը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իբրեւ հիմնավորում ներկայացրեց․ «Ներպետական օրենսդրությամբ եւ ոչ միայն, նաեւ միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն՝ այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»։

Իսկ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ղեկավար կազմում նշանակումներ արեց, բոլորը՝ դրսից: Կան տեղեկություններ, որ ամեն ինչ կախված է Փաշինյանի ռուսաստանյան այցի արդյունքներից` եթե Փաշինյանը գործարքի գնա ՌԴ-ի հետ, ապա բոլորովին թքած կունենան միջազգային դատարանի ցանկացած որոշման վրա։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է