Ներքին 1 տարի առաջ - 15:39 22-07-2025

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշումը հստակ և հուսադրող ուղերձ է․ Արցախի ԱԺ նախագահ

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատին.

«Անձամբ իմ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատին՝ 2025 թվականի հուլիսի 18-ին միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունման համար։

Բանաձևում տեղ գտած դիրքորոշումները Բելգիայի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների կողմից դրսևորված սկզբունքային մոտեցման վկայությունն է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների, մասնավորապես՝ հայրենիք վերադարձի և անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ճանաչման ուղղությամբ։

Մենք բարձր ենք գնահատում բանաձևում տեղ գտած շեշտադրումներն ուղղված Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը, բռնի տեղահանված անձանց անվտանգ վերադարձին, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ ազատ արձակմանը, ինչպես նաև պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանությանը։ Հատուկ կարևորում ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման անհրաժեշտության վերաբերյալ հնչեցված կոչերը։

Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ու տրամադրվածությունը համագործակցելու բոլոր միջազգային գործընկերների և կառույցների հետ՝ ուղղված արդարության վերականգնմանը, խաղաղության հաստատմանը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ու ամրապնդմանը։

Արցախի իշխանությունների գործունեությանը խոչընդոտող հանգամանքների առկայության պայմաններում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված միջազգային կառույցների և պետությունների կողմից նմանօրինակ սկզբունքային նախաձեռնությունները ստանում են շեշտակի կարևորություն և արժեք։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշումը հստակ և հուսադրող ուղերձ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պայքարել արդարության, ճշմարտության և արժանապատիվ խաղաղության համար։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր խորին երախտագիտությունը Բելգիայի բարեկամ ժողովրդին և օրենսդիր մարմնին՝ արդարության ձայնը լսելի դարձնելու և մարդկության դեմ հանցագործությունների կոծկման փորձերին հակազդելու համար»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին