Ուղիղ եթեր
Արտաքին 10 ամիս առաջ - 13:31 22-07-2025

Զելենսկին հայտնել է ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունների օրը

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները Ստամբուլում բանակցությունների երրորդ փուլը կանցկացնեն չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։

Ուկրաինայի ղեկավարը հայտնել է, որ հուլիսի 21-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ քննարկել է Թուրքիայում ռուսական կողմի հետ «ևս մեկ փոխանակման և նոր հանդիպման նախապատրաստումը»։

«Ումերովը զեկուցել է, որ հանդիպումը նախատեսվում է չորեքշաբթի։ Վաղը (խմբ.՝ հուլիսի 22-ին) ավելի շատ մանրամասներ կլինեն», – ասել է Զելենսկին։