Մամուլ 1 տարի առաջ - 08:40 22-07-2025

ՔՊ-ում աղոթում ու հրաշքի են սպասում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում շատերն աղոթում են, որ Փաշինյանը մի հրաշքով փոշմանի Եկեղեցին զավթելու մտքից, եւ իրենք ստիպված չլինեն դուրս գալ փողոց, գրավել Մայր Աթոռը։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»... «Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահովությամբ եւ պատրաստվեք մեծ հոգեւոր հանդիպմանն Էջմիածնի կենտրոնական հրապարակում»:

Պարզ է, որ ինքն անձամբ է ղեկավարելու դեպի Վեհարան արշավը, եւ սա ոչ այնքան արշավ է կաթողիկոսի դեմ, որքան իր թիմի համար թեստ, որ հասկանա, թե որքան է իր վարկանիշը, եւ ինչքանով են պատրաստ ցանկացած խելահեղության` իր կոչով:

Նաեւ տեսնի, թե կարողանալո՞ւ է վերարտադրվել 2026-ին, ժողովուրդը կգնա՞ իր հետեւից, թե՞ միայն կերակրատաշտով իրեն կապվածներն են հետեւելու:

Ի դեպ, ՔՊ-ի ողջամիտ թեւը չի հավատում, որ շեֆը կգնա նման արկածախնդրության: Նրանցից մեկը մեզ ասաց, թե Նիկոլն էլ գիտի, որ Եկեղեցու աջակիցները բազմապատիկ շատ են իր ունեցած ռեսուրսից, չնայած բյուջեն իր ձեռքում է, եւ այդքան լծակներ ունի:

Ասաց, որ նա գիտի, թե իր քայլն ինչքան ծանր կարող է նստել իր վրա, իսկ նման գրառում արել է, որ ժողովրդին շեղի ՀՀ անվտանգության հետ կապված ոչ ցանկալի զարգացումներից, միջանցքի մասին Ալիեւի հայտարարություններից, որոնցից հասկանալի է, որ ոչ թե Զանգեզուրի ճանապարհ, այլ միջանցք է լինելու:

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է