Մամուլ 1 տարի առաջ - 08:00 22-07-2025

Տիգրան Ավինյանի կեղծ չեզոքությունը. ՔՊ-ի հակաեկեղեցական արշավին նա, կարծես թե, չի միանում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առայժմ աչքի է ընկնում չափազանց զգուշավորությամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի եւ վերջին շաբաթների հակաեկեղեցական գործողությունների համատեքստում։

Ի տարբերություն իշխանական թիմի բարձրաձայնող անդամների՝ Ավինյանը չի գրում ֆեյսբուքյան ստատուսներ, հրապարակային հայտարարություններով հանդես չի գալիս եւ խուսափում է կտրուկ գնահատականներից, անգամ երբ հարցը վերաբերում է երկրում ամենահին ազգային կառույցներից մեկին՝ Հայ Առաքելական եկեղեցուն։
Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնի բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ձերբակալություններին եւ եկեղեցու շուրջ ձեւավորված լարվածությանը՝ Ավինյանն ասաց. «Կեղծավորության մեջ ապրելը եւ, այսպես ասած՝ արհեստականության մեջ ապրելը սխալ բան է։ Որոշ դեպքերում պետք է ճշմարտություններ բարձրաձայնվեն, եւ այդ ճշմարտությունների հետեւից նաեւ գնալ է պետք։ Եվ այն ամենին ինչի վրա երկար ժամանակ աչք է փակվել՝ որոշ հանգամանքներից ելնելով, վաղ թե ուշ պետք է վերջ տրվի. դա կեղծավորություն է»։

Լրագրողների հարցին, թե կմիանա Փաշինյանի՝ «Վեհարանը կաթողիկոսից ազատելու» գործընթացին, Ավինյանի պատասխանը էլ ավելի դիվանագիտական էր. «Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»։
Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցման, քաղաքապետը թիմակիցների նեղ շրջանակում պարզաբանել է՝ ինքը չի ցանկանում որեւէ կերպ մասնակցել հակաեկեղեցական արշավին՝ այն համարելով անթույլատրելի։ Արդյոք սա հստակ տարանջատում է ՔՊ ներսում, թե պարզապես քաղաքական հաշվարկ է, առայժմ դժվար է միանշանակ ասել։

«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչով է պայմանավորված Ավինյանի այս զսպվածությունը։ Նրա մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց. «Ավինյանի արդեն ասած խոսքերին ավելացնելու ոչինչ չունենք»։

Այս պահին մնում է արձանագրել՝ Ավինյանի դիրքորոշումը ՔՊ-ում առկա սուր հակաեկեղեցական հռետորաբանության ֆոնին աչքի է ընկնում զսպվածությամբ, ինչը վկայում է ներքաղաքական խաղից հեռու մնալու ցանկության մասին։ Եվ այս ֆոնին հետաքրքիր է՝ նա կընտրվի՞ արդյոք ՔՊ վարչության անդամ սեպտեմբերին կայանալիք ընտրության արդյունքում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է