Մարոկկոյի թագավոր Մուհամմադ VI-ը Ֆաթիմա Զահրա Մանսուրիին նշանակել է կառավարության ղեկավար։ Որոշումը կայացվել է խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց, որոնցում նրա «Իսկականություն և արդիականացում» կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կղեկավարի կին։ Գրում է Euronews-ը։
Մանսուրին պաշտոնապես նշանակվել է վարչապետ՝ համաձայն սահմանադրության և հանձնարարվել է ձևավորել նոր կաբինետ, հայտնել է թագավորական պալատը։
«Իսկականության և արդիականացման» կուսակցությունը հաղթել է սեպտեմբերի 23-ի ընտրություններում՝ ապահովելով Ներկայացուցիչների պալատի 395 տեղերից 97-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Անկախների Ազգային Միությունը՝ ստանալով 66 մանդատ։ Նրան հաջորդել են «Իսթիքլալ» կուսակցությունը՝ 65 մանդատով, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 54 մանդատով և «Ժողովրդական շարժում» կուսակցությունը՝ 29 մանդատով։