Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:04 21-07-2025

Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը, որը անազատության մեջ է Փաշինյանի հրահանգով

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում հերթական անգամ այցելել է զոհվածի հայր Արա Ռոստոմյանին.

«Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը։ Արդեն մի քանի տարի է, որ այդպիսի փորձառություն ունեմ. տևական ժամանակ նաև Գարիկ Գալեյանին եմ բանտում այցելել։ Կարծում էի, որ արդեն կոփված կլինեմ, սովորական կլինի, հեշտ կտանեմ, բայց չէ, չի ստացվում: Հիմա դուրս եմ եկել բանտից, փորձում եմ վերլուծել, բայց ուղեղս հրաժարվում է ընկալել իրականությունը։ Մի մարդ, որ իմ ու ձեզ պես մարդ է՝ շնչում է, ուտում է, մտածում է, ինչպե՞ս կարող է ուրանալ զոհվածների ծնողների ավանդը։

Ախր այս մարդիկ իրենց ամեն ինչն են տվել պետությանը։ Այսօր այդ «մարդը» իր նման «մարդկանց» հետ ծննդյան արարողության է մասնակցում, ուտում, խմում, կենացներ ասում, պարում, իսկ զոհվածի երկու ծնող անազատության մեջ են։ Անազատության մեջ են իր հրահանգով, անազատության մեջ են արարքների համար, որոնք հանցանք չեն։

Լավ, դու ո՞նց ես կարողանում տանել էս իրականությունը, ո՞նց ես կարողանում ապրել, եթե մարդ ես»,- գրում է նա:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է