Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքում նշված է, որ Վրաստանը չի կարողանա միանալ Եվրամիությանը, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար կուրսը։
X-ի էջում մասնավորապես գրված է, որ իրենք «չեն ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությանը և հայտարարում են, որ ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը փաստացի կասեցված է մինչև արդար ընտրությունների անցկացումը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել։
«Վրացական երազանք»-ի «ռեժիմ»-ի օրինականության մերժումը, ընդդիմադիր գործիչների բանտարկության դատապարտումը, պատժամիջոցների կիրառումը, Մզիա Ամաղլոբելիի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը, նաև նոր խորհրդարանական ընտրությունների պահանջը դարձել են բանաձևի առանցքը։