Արտաքին 1 տարի առաջ - 13:04 20-07-2025

Բաքուն միտումնավոր սրում է հարաբերությունները Մոսկվայի հետ՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար․ Զատուլին

Բաքուն միտումնավոր սրում է հարաբերությունները Մոսկվայի հետ՝ Միացյալ Նահանգներին հաճոյանալու համար։

Այս մասին «Աբզաց»-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ադրբեջանի ղեկավարությունը խաղադրույք է կատարել Ռուսաստանից հեռանալու վրա։ Բաքուն օգտագործում է հարաբերություններում առկա խնդիրները՝ Մոսկվայի հետ ԼՂ հակամարտության կարգավորման, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ որոշումների և «Զանգեզուրի միջանցքի» ճակատագրի վերաբերյալ համաձայնագրերը համաձայնեցնելուց հրաժարվելու համար։
Բաքուն միտումնավոր խնդիրներ է ստեղծում՝ հետագայում տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը ԱՄՆ-ին, այլ ոչ թե Ռուսաստանին հանձնելու համար»,- ասել է Զատուլինը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ