Արտաքին 1 տարի առաջ - 11:37 19-07-2025

Ուկրաինական ուժերը անօդաչուներով հարձակվել են ՌԴ մի շարք քաղաքների վրա

ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության միջոցները այս գիշեր խոցել են 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք շարժվել են Մոսկվայի ուղղությամբ՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Մայրաքաղաքի «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է։

Մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել Մերձմոսկովյան Դմիտրովսկի շրջանում: Վնասվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը:

Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում էլ անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու պատճառով հրդեհվել են մասնավոր տներն ու տնտեսական շինությունները, մարդիկ են վիրավորվել:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 18-ի երեկոյան ՀՕՊ-ը Ռուսաստանի տարբեր շրջաններում ընդհանուր առմամբ խոցել կամ որսացել է 87 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Եվս 71 դրոն ոչնչացվել է հուլիսի 19-ի գիշերը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է