Կինն ամուսնու դավաճանության մասին իմացել է Coldplay-ի համերգից
IT ընկերության ղեկավարի կինը ամուսնու դավաճանության մասին տեղեկացել է ոչ թե խոսակցություններից, այլ՝ Coldplay խմբի համերգի տեսագրությունից։ Տեսանյութում նրա ամուսինը հայտնվել է «համբույրի տեսախցիկի» շրջանակում՝ մեկ այլ կնոջ հետ։
Սկանդալից հետո կինը ջնջել է ամուսնու ազգանունը սոցիալական ցանցերի իր էջերից։
Նույնիսկ խմբի մենակատար Քրիս Մարտինը բեմից նկատել է զույգի տարօրինակ վարքը։ Երբ էկրանին հայտնվել են կասկածյալները, տղամարդը կտրուկ հեռացել է կնոջից։
«Հուսով եմ՝ ոչ մի վատ բան չի պատահել», – մեկնաբանել է երաժիշտը։