Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 18-07-2025

Տրանսպորտում ծեծկռտուքների մեղավորն իշխանություններն են. հարցում

Վերջին շրջանում հասարակական տրանսպորտում քաշքշուկների և ծեծկռտուքների դեպքերն ավելացել են։ Քաղաքացիների կարծիքով՝ այսպիսի միջադեպերը պայմանավորված են ոչ միայն ուղեվարձի բարձրացմամբ, այլև քաղաքային իշխանությունների քաղաքականությամբ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե արդյոք քաղաքացիները ականատես եղել ե՞ն նման միջադեպերի և ի՞նչ կարծիք ունեն դրանց պատճառների մասին։

Հարցման որոշ մասնակիցներ նշեցին, որ նման դեպքերի անձամբ ականատես չեն եղել, սակայն ենթադրում են, որ դրանք սոցիալական լարվածության հետևանք են։

«Կարծում եմ՝ դրա պատճառը իշխանություններն են և իրենց վարած քաղաքականությունը»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի ավտոբուսներից մեկում։ Հարբած քաղաքացին ձեռք է գցել ավտոբուսի ուղևոր կանանց և ոտքով հարվածել վարորդին։

Մանրամասները՝ տեսանյութում։