copy image url
Միտք 11 ամիս առաջ - 18:50 19-07-2023

Դատական իշխանության ապականման թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Հայկական պետականությունը երբեք չի ունեցել անկախ ու արդար դատարանի ավանդույթ. դա եղել է երազանք, որ մերթ ընդ մերթ՝ արտահայտվել է տարբեր գործիչների՝ պատմիչների, վարդապետների, հոգևոր պետերի գրվածքներում։

Հայաստանը իրոք հասել է անկախ ու արդար դատարանի՝ արդի չափանիշներին շատ մոտ վիճակի միայն 2017-2020 թվականներին։ Դա տեղի է ունեցել նախորդող 10-15 տարիների ընթացքում հարյուրավոր մարդկանց անդուլ ու անփիառ աշխատանքի շնորհիվ՝ դատական բարեփոխումների ճարտարապետներ ու կենսագործողներ, քաղաքական պատասխանատուներ, դատավորներ, փաստաբաններ, դատախազներ, դատական ծառայողներ, միջազգային գործընկերներ։

Ինքս շնորհ եմ ունեցել որոշ նպաստ բերել այդ նվիրական գործին 2007-2012, 2014-2016 թվականներին, և եթե հարցնեք՝ կայի՞ն խնդիրներ, ապա անկեղծ կպատասխանեմ՝ իհարկե կային, ու դրանք շատ էին։ Սակայն տարբերությունն այն է, որ այն ժամանակ կար կամք՝ հետզհետե լուծելու խնդիրները, ու դրանք իրոք հետզհետե լուծվում էին, իսկ հիմա խնդիրները օր օրի խորանում են, իսկ համակարգը՝ օր օրի դեգրադացվում։

Այս առթիվ մի քանի նկատառում ունեմ.

1) դատական համակարգն ապականողները հիմնականում երիտասարդ սերնդի այն ներկայացուցիչներն են, որոնք ժամանակին ճառում էին բարձր արժեքներից։ Վառ ներկայացուցիչն իհարկե Կարեն Անդրեասյանն է, բայց «կարենանդրեասյան» տիտղոսը վերաբերելի է շատ ավելի շատ մարդկանց։ Օրինակ՝ Վիգեն Քոչարյանը ի՞նչ պակաս «կարենանդրեասյան» է։

2) նախորդ շրջանից մնացած որակը դեռ որոշ առումով պահպանվում է, բայց միտումը բացասական է։

3) վերադարձը 2017-2020-ի արժեքներին ներկայիս պայմաններում այլևս անհնար է. դատավորները՝ որպես հավաքականություն, արդեն բաց են թողել իրենց «Սահմանադրական դիրքը դնելու» հնարավորությունը։ Հիմա հնարավոր է ընդամենը դանդաղեցնել մետաստազների տարածումը։

4) դատական իշխանության ապականման թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. մեծ ու փոքր կարենանդրեասյանները զբաղեցնում են ցուցակի 2-րդ ու հաջորդող տեղերը»։
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
22:08 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com