Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 18-07-2025

Արցախի հարցը փակված չէ, դեռ նոր է բացվելու․ հարցում՝ Ալավերդիում

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց հետո նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։

Շատերի համար Արցախի հարցը օրակարգում է, և այն փակված համարել չի կարելի։ Շատերի կարծիքով էլ գոնե այս փուլում Արցախի հարցը փակ է:

Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանը Արցախյան շարժումը չի շարունակելու։ Ըստ նրա՝ ժողովուրդն այս հարցում իր հետ համաձայն է, իսկ եթե համաձայն չէ, ապա թող հեղափոխություն անի։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Փաշինյանն ասո՞ւմ է, որ Արցախի հարցը փակված է։ Համաձա՞յն եք նրա հետ»։

Հարցվածներից շատերը դրական պատասխան տվեցին։ «Արցախը վաղուց էր հանձնված, Փաշինյանի հետ գործ չունեք, ես փաշինյանական եմ»,- ասաց անցորդներից մեկը:

Եղան նաև քաղաքացիներ, ովքեր Փաշինյանի հետ չհամաձայնեցին։ «Հարցը փակ չէ, նոր է բացվելու»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն է ցանկանում փակել Արցախի հարցը, սակայն դա նրան չի հաջողվի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից