Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:43 17-07-2025

Նոր Նորքի 9-րդ զանգվածի հարյուրավոր բնակիչներ առանց ջուր են մնացել. shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի 20-ից ավելի բազմաբնակարանային շենքերի բնակիչներն ահազանգում ու իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը:

Այսօր՝ հուլիսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Մոտ 1 ամիս է՝ «Վեոլիա ջրի» ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում 9-րդ մասիվում մոտ 100-ից ավելի բազմաբնակարանային շենքերի բնակիչներ հայտնվել են ջրին կարոտ մնալու կարգավիճակում:

Ամեն օր ահազագում ենք «Վեոլիա ջուր», եթե առաջին 10 օրը մեր հեռախոսազանգերին պատասխանում էին, ասելով, թե խնդրին ծանոթ ենք, ապա 10 օր հետո մի 2 անգամ հեռախոսազանգերով ասում էին, թե ջուրը կանոնավոր մատակարարվում է, իսկ հիմա ընդհանրապես չեն էլ պատասխանում, երևի անգիր գիտեն մեր համարները, իրենց մոտ ֆիքսվում է, դրա համար էլ մեր զանգերը թողնում են անպատասխան:

Ով է տեսել՝ 21-րդ դարում կանոնավոր կատարես վճարումները, բայց տեղը ստանաս 0 սպասարկում:

Ամռան այս տապին մեր մոտի խանութներում ջուր չի մնում, դա միայն խմելու համար ենք գնում, բա հիգիենային ինչպե՞ս հետևենք:

Երեխաներին խաղահրապարակից բերում ենք տուն, տենց քրտնած քնեցնում ենք, էլ չենք ասում, որ այսօր մանկապարտեզից զանգել են ծնողներին ու ասել, որ քանի որ խմելու ջուրը մանկապարտեզներ չի սպասարկվում, եկեք, երեխաներին տարեք:

Լրիվ քարե դար, ասես Աֆղանստանը լինի:

Բա էդ «Վեոլիա ջուր»-ը որ ասում է՝ կանոնավոր ջուր կա, բա ուր ա էդ ջուրը, շաբաթ-կիրակի օրերին էլ ոնց որ հատուկ, միտումնավոր ջուրը կտրեն:

Հիմա ուզում ենք, որպեսզի մեզ այդ ընկերությունը հստակ բացատրություն տա, թե ինչն է պատճառը, որ նման աշխատաոճ է ընդունել «Վեոլիա ջուր»-ը, ինչ ա՝ բռնենք հրաժարվենք վճարումները կատաելուց, բայց չենք անում, էլի որպես պարտաճանաչ սպառող վճարումները կատարում ենք, գոնե մարդ եղեք ու մեզ անհարմար դրության մեջ մի դրեք»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները