Ուղիղ եթեր
Սպորտ 10 ամիս առաջ - 19:03 17-07-2025

Լևոն Արոնյանը հաղթել է Կառլսենին

Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկու խաղից բաղկացած բլից պարտիայում հաղթել է աշխարհի ամենաուժեղ շախմատիստներից Մագնուս Կառլսենին։

Արոնյանի հաղթանակը զրկեց Կառլսենին մրցաշարում երրորդ հորիզոնականից բարձր տեղերի համար պայքարելու շանսից, մինչ Արոնյանը պահպանում է հաղթելու հնարավորությունը մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը 200 000 դոլար է։

Քառորդ եզրափակչում Արոնյանին կմիանան գրոսմայստերներ Պրագնանանդհաա Ռամեշբաբուն, Նոդիրբեկ Աբուդասատտորովը և Ջավոխիր Սինդարովը։

Ամենից շատ դիտված