Մամուլ 1 տարի առաջ - 08:41 17-07-2025

Եթե լսեք՝ միջանցքը տվել ենք, չհավատաք․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու թիմը շուրջ հինգ տարի է՝ հերքում են, պնդելով, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, սակայն երեկ հրավիրած ասուլիսի գլխավոր նպատակը միջանցքի մասին մանիպուլյատիվ մտքեր տարածելն էր:

Ուստի ասվեց, որ «միջանցք» տերմինը միջազգային է, եթե կարդաք-լսեք, որ միջանցք ենք տվել, չհավատաք, դա նույն ճանապարհն է, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «մեզ համար «միջանցք» բառը ստացել է որոշակի ալերգիկ կոնտեքստներ»:

«Շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները երբ ասում են միջանցք, մենք մի քիչ վեր ենք թռնում, իրենք էլ իրենց հերթին են վեր թռնում, ասում են՝ բայց ի՞նչ ասեցինք։ Ընդհակառակը՝ ամբողջ աշխարհը բոլոր տեղերում փնտրում է միջանցք եւ այլն։

Հիմա ամեն անգամ խնդիր առաջանում է, երբ որ ասեցին միջանցք, իրենք ո՞ր միջանցքը նկատի ունեն` ա՞յն միջանցքը նկատի ունեն, թե՞ այն միջանցքը»։ «Ասենք՝ Հայաստանի Հանրապետության Հյուսիս-Հարավ ճանապարհը գիտե՞ք ոնց է կոչվում. Հայաստանի պաշտոնական փաստաթղթերի մեջ գրվում է՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք»:

Եվ չի հերքել, որ ԱՄՆ-ից, ԵՄ-ից առաջարկներ է ստացել ճանապարհի արտապատվիրակման մասին, ասել է` միջանցքի հարցում տվել է համաձայնություն, բայց դեռ չի որոշել՝ ում պատվիրակել։

Եվ բերել է «Զվարթնոց» օդանավակայանի, Հարավկովկասյան երկաթուղու, ջրային համակարգի, «Հայփոստի» օրինակները, որոնք «արտապատվիրակված» են, բայց «շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը»:

Անդրադառնալով ճանապարհի վարձակալությանը, որի մասին խոսել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, ասաց. «Մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք, եւ այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները որոշակի պայմաններում` այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են ՀՀ սեփականությունը»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել