Ուղիղ եթեր
Մշակույթ Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 29-02-2024

Աշխատեք տիկնիկի հետ և լսեք՝ ինչ է նա ուզում անել․ հայ տիկնիկագործի հեքիաթային տունը՝ Հավլաբարում

Գարի Դավթյանի տունը դժվար չէ գտնել: Հարցրեք Հավլաբարում ապրող յուրաքանչյուր մարդու, նրանք ամենայն մանրամասնությամբ կբացատրեն, թե որտեղ է Թբիլիսիի ամենահայտնի տիկնիկագործի և իր տեսակի մեջ եզակի տիկնիկային թատրոնի հիմնադրի տունը: Իրականում, սակայն սա սովորական տուն չէ, այն միաժամանակ և՛ թատրոն է, և՛ տիկնիկների բնակավայր, իսկ տիրուհին Ժաննա Դավթյանն է՝ վարպետի այրին:

«Գարին տաղանդավոր էր ամեն ինչում, մարդկային հարաբերություններում նույնպես, որը շատ հազվադեպ է լինում․․․ Նա շատ տեղերում է իրեն փորձել։ Իսկ տիկնիկներ սկսել է պատրաստել 1970-ի վերջերին։ Սկզբում մեծ չափերով է պատրաստել, հետո՝ ավելի փոքր, 1990-ականներին շատ դժվար էր կտոր գտնելը։ Աշխատել է տարբեր հումքերով, եղել է նաև ժամանակ, երբ կանացի զարդեր է պատրաստել․․․ 1990-ականներին, երբ շատ դժվար ժամանակաշրջան էր, նա որոշեց ստեղծել թատրոն և արեց այն, ինչն այս պահին տեսնում եք։

Ստեղծելով տիկնիկ՝ յուրաքանչյուր կերպար նա տալիս էր ինձ և երեխաներին, ասում՝ աշխատեք տիկնիկի հետ և լսեք, թե ինչ է նա ուզում անել, այնպես որ ոչ թե մենք ենք առաջնորդում տիկնիկներին, այլ նրանք են մեզ ասում՝ ինչ են ուզում անել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ժաննա Դավթյանը և շարունակում՝ գուցե դա միստիկ է թվում, բայց միստիկան կա միշտ և ամենուր։

Գարին մարիոնետ-տիկնիկների մեծ հավաքածու ունի, որոնք ցուցադրվում են նրա տուն-թանգարանում։ Լուսահոգի վարպետի գործը շարունակում և տիկնիկներին խնամում է նրա կինը։ Իսկ տիկնիկներին տեսնելու համար մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից են այցելում տուն-թանգարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում