Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:10 16-07-2025

Փաշինյանի չագուչը յուղած է, Պուտինի հետ հաց են կերել, Կարապետյանի նոր մեղադրանքները․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 16-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր Մարզահամերգային համալիրի տարածքում մամուլի ասուլիս է հրավիրել։ Փաշինյանը լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս հաստատել է, որ ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը արտապատվիրակելու առաջարկ ստացել են՝ պնդելով, որ ցանկացած հարց քննարկում են Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հենքի վրա։ Ըստ Փաշինյանի՝ այսօր էլ Հայաստանում արտապատվիրակման դեպքեր կան, օրինակ՝ Զվարթնոց օդավակայանը, ջրային համակարգը, երկաթուղիների կառավարումը, սակայն դրանք շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը։ «Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրրոդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում»,- ասել է նա։ Փաշինյանը նաև նկատել է, որ վերջին տարիներին Հայաստանում միջանցք բառի շուրջ հանրային և քաղաքական զգայունություն է ձևավորվել, սակայն որպես օրինակ նաև նշել, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհը պաշտոնական փաստաթղթերում կրում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցք անվանումը:

Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են, թե արդյոք վախենո՞ւմ է բարերար Սամվել Կարապետյանից ու դրա համար էլ ֆեյսբուքյան իր էջում նրան կալանավորելու հրահանգներ տվեց իրավապահներին: Ի պատասխան՝ Փաշինյանը հերթական անգամ պնդելէ, որ պետության համը դեռ երկար է մնալու նրա բերանում։ «Ես ասում եմ՝ հարգելիներս, ոնց որ ձեր հիմնական քաղաքացիության երկրում ձեզ պահում եք, Հայաստան գալիս մի հատ հավսար-զգաստ եղեք, արա՛, և ասել եմ, որ պետության համը մնալու է բերաններդ: Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին, ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու պետականության նկատմամբ ոտնձգություն անել, պողպատե մանդատը գործելու է ու գործում է։ Ով սենց պահի, պետության համը երկար ժամանակով մնալու է բերանները», - հայտարարեց նա։ Փաշինյանը նաև հարց տվեց Սամվել Կարապետյանին. - «Սամվել Կարապետյանը իր հիմնական քաղաքացիության երկրում կարո՞ղ է մտքով անցնի, որ ինքը կարող է իրեն պահի նենց, ոնց որ փորձում է պահել Հայաստանում: Եթե հանկարած իր հիմնական քաղաքացիության երկրում իր գլխում նման միտք ծագի, ինքը չի թողնի, որ ուրիշները մի բան անեն, ինքը պատուհանից ինքնակամ կթռնի ամենաբարձր հարկից»: Փաշինյանն այսօր չշրջանցեց նաև քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությունը, պնդելով՝ Հայաստանը խոպան չէ: «Մի հատ կարաք ինձ բացատրեք՝ ոնց կարա մարդ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն ծավալի, եթե ինքը չի կարա լինի պատգամավորի թեկնածու, չի կարա լինի վարչապետի թեկնածու, որովհետև Սահմանադրությամբ... Թող հրաժարվեն էդ ուրիշ երկրների քաղաքացիությունից, գան, ինչքան ուզում են Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալեն: Ամեն մեկը գրպաններում 6 հատ պասպորտ ունի, գալիս է Հայաստանը փրկելու: Խոպան է, ինչ է Հայաստանը ձեզ համար», - ընդգծեց նա։

Հայ առաքելական եկեղեցուն հրապարակային աջակցություն հայտնելուց հետո իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով կալանավորված Սամվել Կարապետյանին 3 նոր մեղադրանք է առաջադրվել։ Սամվել Կարապետյանն այժմ էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ, որը ևս նրա պաշտպանության խորհուրդն անհիմն է որակում։ «Քրեական վարույթը կարճելու, կալանքը վերացնելու փոխարեն՝ անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում», - ասվում է խորհրդի հայտարարությունում։ Սամվել Կարապետյանին ներկայացված «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման» մեղադրանքը միակը չէ: Շուրջ 1 ամիս կալանավորման մեջ գտնվող միլիարդատեր գործարարին Քննչական կոմիտեն ևս 2 հոդվածով է մեղադրանք ներկայացրել՝ «առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը չվճարելը կազմակերպելը» և «առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելը»։


Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով կալանավորվել էր դատախազին վիրավորելու համար, դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերթյուրք» հեռուստաալիքը՝ հայտնելով, որ դատախազին վիրավորելու համար, դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Իմամօղլուն, ով 2019-ից զբաղեցնում էր Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը և 3 անգամ ջախջախիչ պարտության է մատնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության առաջադրած թեկնածուներին, հաջորդ նախագահական ընտրություններում համարվում էր ընդդիմության ֆավորիտ թեկնածուն։ Նա մարտի 19-ին՝ ձերբակալվեց կոռուպցիայի և ահաբեկչական կապերի մեղադրանքով, ապա օրեր անց կալանավորվեց։ Իմամօղլուի կալանքին հաջորդել էր ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ցույցերի ալիքը Թուրքիայում։ Ներկայումս Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը երկրի տարբեր շրջաններում ի պաշտպանություն Իմամօղլուի հանրահավաքներ է անցկացնում, ինչպես նաև ստորագրություններ է հավաքում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու և Իմամօղլուին որպես ընդդիմադիր նախագահի թեկնածու աջակցելու համար։ Էրդողանը վերջերս արտահերթ ընտրությունների հավանականությունը բացառել էր՝ հայտարարելով, որ դրանք տեղի կունենան սահմանված ժամկետում՝ 2028 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան