Եկատերինբուրգի դատարանը մինչև սեպտեմբերի 14-ը կալանավորել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդուն՝ Մութվալա Շիխլինսկուն, պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության գործով:
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ամսվա սկզբին ձերբակալվել էր Սվերդլովսկի տարածաշրջանային հասարակական ազգային-մշակութային կազմակերպության՝ «Ադրբեջան-Ուրալի» ներկայացուցիչ Շահին Շիխլինսկին։
Ձերբակալման ընթացքում, ինչպես երևում էր տարածված տեսանյութում, նրա որդին՝ Մութվալա Շիխլինսկին, Mercedes-Benz մակնիշի մեքենա վարելիս գրեթե վրաերթի է ենթարկել մի իրավապահի։ Ավելի ուշ Շահին Շիխլինսկին ազատ է արձակվել, սակայն նրա որդու դեմ գործ է հարուցվել։