Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 19:13 13-07-2025

Արցախցիները շարունակել են նստացույցը. գիշերը ոստիկանները թույլ են տվել քնապարկեր բերել

Ազատության հրապարակում շարունակվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած նստացույցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։

«Գիշերը, ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում, հնարավոր է եղել որոշ քանակությամբ քնապարկեր տեղափոխել նստացույցի տարածք։
Ամբողջ գիշեր և առավոտյան Խորհրդի անդամները մի շարք հայրենակիցների հետ անցկացրել են Ազատության հրապարակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ձեզ գուցե հետաքրքրի