Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 19:15 28-10-2025

Ոստիկանները միայն Դավիթ Համբարձումյանի մորն են թույլ տվել մտնել օդանավակայան

Oragir.News-ի տեղեկություններով՝ Զվարթնոց օդանավակայանում հավաքված Դավիթ Համբարձումյանի բազմաթիվ աջակիցներից և հարազատներից միայն Դավիթ Համբարձումյանի մորն են թույլ տվել ներս մտնել օդանավակայանի շենք:

Հիշեցնենք, որ շուտով վայրէջք կկատարի Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ինքնաթիռը, որը Մոսկվայից է ժամանում:

Օդանավակայան են եկել նաև Մասիս համայնքի բազմաթիվ բնակիչներ, Դավիթ Համբարձումյանի աջակիցները, հասարակական, քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ վճիռ է կայացվել՝ նրան դատապարտել են 6 տարի 3 ամիս ազատազրկման:

Ձեզ գուցե հետաքրքրի