Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:28 31-01-2025

Պուտինը թույլ է տվել Դավիթ Ամարյանի ընկերությանը ձեռք բերել Goldman Sachs-ի դուստր ձեռնարկությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Balchug Capital ընկերությանը թույլատրվել է ձեռք բերել ամերիկյան Goldman Sachs բանկային խմբի ռուսական դուստր ձեռնարկությունը, գրում է Forbes-ը։

Balchug Capital ընկերությունը կառավարում է ավելի քան 250 միլիոն դոլար արժողությամբ ակտիվներ: Այն 2009 թվականին ստեղծել են Վարդան և Դավիթ Ամարյան եղբայրները: Դավիթ Ամարյանը նախկինում հինգ տարի աշխատել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում, որը հիմնել է ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը։

Goldman Sachs բանկը Ռուսաստանում բացվել է 2008-ին, սակայն 2022-ի մարտին` Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո, որոշել է դադարեցնել իր գործունեությունը ՌԴ-ում: