Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է ոտքից 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածից հետո։
Այս մասին հաղորդում է Iran International-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ի առավոտյան, երբ Իրանի նախագահը հանդիպում էր անցկացնում Թեհրանում։ Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաքի շենքերից մեկի նկուղում։
Iran International-ի փոծանցմամբ՝ ներկաներից մի քանիսը, այդ թվում՝ նախագահ Փեզեշքիանը, թեթև վնասվածքներ են ստացել տարհանման ժամանակ։