Ուղիղ եթեր
Արտաքին Մամուլ 10 ամիս առաջ - 15:08 12-07-2025

4-ամյա տղան ընկել է դիտահորը

Սանկտ Պետերբուրգում 4-ամյա տղան ընկել է բաց դիտահորը, քանի որ չափազանց կլանված է եղել սմարթֆոնով։

Ընտանիքը ժամանել էր քաղաք՝ մեքենա ընտրելու նպատակով։ Մինչ ծնողները կրտսեր երեխայի հետ առաջ ընկած քայլում էին զրուցելով, հետևից եկող տղան, աչքը սմարթֆոնի վրա սևեռած, չնկատելով բաց դիտահորը, ընկել է դրա մեջ։

Երեխան տեղափոխվել է հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով։

Դեպքի առթիվ Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեն սկսել է հետաքննություն։