Չինացի գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս սովորական մեղուներին վերածել վերահսկվող կիբորգների։ Միկրոկոնտրոլեր է ամրացվում միջատի մեջքին և միացվում ուղեղին՝ ազդանշաններ ուղարկելով նյարդային համակարգին ու ստիպելով նրան թռչել հստակ ուղղությամբ։
Սարքն ինքնին կշռում է ընդամենը 74 միլիգրամ՝ ավելի թեթև, քան մի պտղունց աղ։ Փորձարկումների ժամանակ 10 դեպքից 9-ում մեղուները ճշգրտորեն կատարել են հրահանգները՝ ապացուցելով, որ կարող են ծառայել որպես կենսաբանական դրոններ։
Կիբեռմեղուները կարող են կիրառվել ռազմական հետախուզության, փրկարարական գործողությունների և նույնիսկ լրտեսության ոլորտներում։