Արտաքին 11 ամիս առաջ - 20:27 11-07-2025

ՕՄՕՆ-ը մերձմոսկովյան Միտիշչիի շուկայից դուրս է բերել ադրբեջանցիներին

Ռուսաստանցի իրավապահները Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքի շուկայից հուլիսի 11-ին դուրս են բերել ադրբեջանցիներին:

Այս մասին հայտնում են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ գործողությունն իրականացրել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը (ՕՄՕՆ): Շուկայից տեղափոխված ադրբեջանցիների թվի, նրանց իրավական կարգավիճակի և տեղափոխման վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ականատեսների տեղեկացմամբ՝ ջոկատի մարտիկները շրջապատել են ադրբեջանցիներին, ապա ավտոբուսներով տարել են անհայտ ուղղությամբ:

Ամենից շատ դիտված