Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, որ PKK-ի շարժման էջը փակված է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օջալանը 1999 թվականից ի վեր արված առաջին տեսաուղերձում նշել է, որ շարունակում է հավատարիմ մնալ 2025 թ․ փետրվարի 27-ին հնչեցրած «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության կոչին»։
Այդ օրը Օջալանը կոչ էր արել ինքնալուծարել ՔԲԿ-ն, իսկ անդամներին՝ վայր դնել զենքերը՝ դադարեցնելով զինված պայքարը:
Օջալանը շեշտել է, որ զինաթափման գործընթացի մանրամասները պետք է հստակեցվեն և արագորեն կյանքի կոչվեն:
Նշենք, որ ՔԲԿ-ի մի խումբ անդամներ զենքերը կհանձնեն հուլիսի 11-ին: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ գործողությունը կկայանան Իրաքի Սուլեյմանիե քաղաքի մոտակայքում։
Հավելենք, որ սա նրա առաջին տեսաձայնագրությունն է 1999 թվականից ի վեր։