Ուղիղ եթեր
Եկեղեցին խնդիր չունի․ խնդրահարույցը իշխանություններն են, իրենք էլ պիտի խնդիրները լուծեն․ Տեր Ասողիկ
copy image url

Եկեղեցին խնդիր չունի․ խնդրահարույցը իշխանություններն են, իրենք էլ պիտի խնդիրները լուծեն․ Տեր Ասողիկ

Ներքին Միտք 3 ժամ առաջ - 17:05 09-07-2025
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով վերջ տալ Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտին։ Նա պատրաստ է «որևէ ժամանակ» գալ Հայաստան՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու այլ պատասխանատուների հետ խորհրդակցելու, որպեսզի կարողանան ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու լուծումներ գտնել։ ՄԱԿ-ը նույնպես հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև լարված իրավիճակը կլուծվի օրենքով՝ իրավական «պատշաճ ընթացակարգի շրջանակներում»: Այս մասին այդ կառույցի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկնէ ասել։

Ասողիկ աբեղա Կարապետյանը Oragir․News-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել վերոնշյալ հայտարարությունները: «Դա իրենց գործն է, չեմ կարող իրենց փոխարեն իրենց մտածումները մեկնաբանել։ Ես ընդամենը սա կասեմ՝ եկեղեցին որևէ խնդիր չունի․ խնդրահարույցը իշխանություններն են, իրենք էլ պիտի խնդիրներին լուծում տան, բայց ոչ այնպես, ինչպես իրենք են կամենում․ այլ այնպես, ինչպես ճշմարտությունն է պահանջում, իսկ իրենք ճշմարտությունից շա՜տ-շա՜տ հեռու են»,- կարծիք հայտնեց աբեղան։

Նշենք, որ վերջին օրերին Տեր Ասողիկը սոցիալական ցանցերում աչքի է ընկնում իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ։ Խորը ցավ և մտահոգություն կա նրա գրառումներում: Մասնավորապես՝ վերջին գրառման մեջ անդրադառնալով Եկեղեցու հանդեպ վարչախմբի կողմից տարվող հալածանքներին՝ գրել էր․ «Ես՝ Ասողիկ աբեղա Կարապետյանս, իմ խորին վրդովումն ու հոգեկան վիշտն եմ հայտնում այն թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայությունների կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի դեմ: Հուդանե՛ր, անաստվա՛ծ սրբապիղծներ, դուք «քայլելու» եք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կողքով, 1700-ամյա Սրբություն Սրբոցն է նայելու ձեր այդ սողանքին, ձեր ստոր արարքին, ձեր սրբապղծությանը: Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին: Թող Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի առաջ հավետ դատապարտյալ մնան աստվածուրաց և անիծապարտ բոլոր ուղեկորույսները: Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով:

Ասողիկ աբեղա Կարապետյան 9 հուլիսի, 2025 թ., ի Սուրբ Էջմիածին»:

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
16:30 Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
22:53 Ամոթ է մեր սիրելի Հայրենիքում ստեղծված ապազգային մթնոլորտը, վե՛րջ տվեք․ Արամ Ա-ի ուղերձը
21:25 Նիկոլի թիմակիցները դատարկություն են. հեռացրու նրանցից Փաշինյանի հովանին՝ զրո կդառնան
23:29 Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշված են․ Հարութ Սասունյան
23:54 Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Փաշինյանի ձեռքով. Թաթոյան